Հայաստանում թափոնների գործածության քարտեզագրում

2019 թվականի հուլիսի 24-ին Հայաստանի ամերիկյան համալսարանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) կնքեցին փոխըմբռնման հուշագիր համատեղ իրականացնելու պիլոտային նախագիծ՝ Հայաստանի բոլոր մարզերում (բացի Երևան քաղաքից) թափոնների գոյացման և հավաքման շտեմարան և քարտեզ։

Մասնավորապես, շտեմարանը կներառի աշխարհագրական տեղեկատվություն թափոնների գոյացման վայրերի և աղբավայրերի մասին: Ըստ էության, պիլոտային ծրագիրը կձևավորի առկա աղբանոցների ռեեստրը՝ իրենց բնութագրերով (ներառյալ առկա աղբավայրերը որպես կետեր կամ պոլիգոններ, եթե համապատասխան տեղեկատվություն տրամադրվի հարցվողների կողմից): Այս պիլոտային նախագիծը հնարավորություն կտա ստեղծել կարողություններ՝ ՏԿԵՆ-ի կողմից իրագործվող թափոնների կառավարման նախագծերի ավելի արդյունավետ և օպտիմալացված կառավարման, ինչպես նաև նախարարության հանձնառությունների որակի ապահովման նհամար:

 

Նախագծի բաղադրիչները և արդյունքները
  • ՏԿԵՆ-ն և ՀԱՀ Յակոբեան կենտրոնը կմշակեն առցանց քարտեզ-հարցաշար (օգտագործելով https://maptionnaire.comառցանց ռեսուրսը, GAtES ծրագրի շրջանակներում գրանցումը հասանելի կլինի նախքան 2021թ. ամառ), որի միջոցով կհավաքվի տեղեկատվություն ՏԿԵՆ-ից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից:
  • ՏԿԵՆ-ն կտարածի առցանց քարտեզ-հարցաշարը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, և կվերահսկի ու կապահովի տվյալների հավաքագրման պատշաճ մուտքագրումն ու ստույգությունը: 
  • ՀԱՀ Յակոբեան կենտրոնը կմշակի առցանց ինտերակտիվ քարտեզ՝ ներկայացնելով հավաքագրված տվյալները: Առցանց քարտեզը հանրայնորեն հասանելի կլինի և՛ ՏԿԵՆ-ի, և՛ ՀԱՀ Յակոբեան կենտրոնի կայքերում։
  • Արդյունքում կստեղծվեն Հայաստանի բոլոր մարզերում (բացի Երևան քաղաքից) թափոնների գոյացման և հավաքման շտեմարան և քարտեզ։

 

Նախագծի տևողություն

Հուլիս 25 – Դեկտեմբեր 31, 2019

 

Լրատվամիջոցները նախագծի մասին

ՏԿԵՆ լրատվական ծառայություն